Թրամփը Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծի


14:06 , 26 հունվար, 2017

donald_trump_241014Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում ստեղծել  անվտանգության գոտիներ. TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Թրամփը նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, Եվրոպան մեծագույն սխալ գործեց՝ թույլ տալով միլիոնավոր փախստականների մուտք գործելԳերմանիա և եվրոպական այլ երկրներ: