22:19 , 10 մարտ, 2013| պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս |
ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Գերմանիայի բունդեսթագի, այսինքն՝ խորհրդարանի ղեկավարը մեր երկիրը համեմատեց աֆրիկյան ու ասիական պետությունների հետ և նշեց, որ դեռ երկար ուղի ունենք անցնելու Եվրամիությանը անդամագրվելու համար: Այս համեմատությունը առաջացրեց շատերի բնական զայրույթը, սակայն համեմատությունն ավելի խորը պատճառներ ունի: Գերմանիան դեռևս 1880-ական թվականների վերջից մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Անդրկովկասի պղնձի հանքերի նկատմամբ, իսկ Առաջին աշխարհամարտի նախօրյակին նշված տարածքից հազարավոր տոննա պղինձ էր տարվում Կայսերական Գերմանիա, ինչը մեծապես նպաստեց գերմանական հայտնի ընկերություններ «Simens»-ի ու «Kruppi»-ի հզորացմանը: