Սերժ Սարգսյանը լավ չէր պատկերացնում, թե ով է կանգնած իր առջեւ, թե ինչ տեսակի մարդու է այս անգամ ընտրել ժողովուրդը


21:55 , 10 մարտ, 2013

Դե ֆակտո նախագահը, երբ կեղծում էր ընտրությունները եւ գողանում ժողովրդի քվեն, լավ չէր պատկերացնում թե ով է կանգնած իր առջեւ, թե ինչ տեսակի մարդու է այս անգամ ընտրել ժողովուրդը: Չնայած թերեւս շատ քչերն էին դա պատկերացնում անգամ Րաֆֆուն ձայն տվողներից: Եւ երբ նա ասում էր, որ ապահովելու է Ժողովրդի հաղթանակը անգամ կյանքի գնով, միգուցե քչերն էին հասկանում, որ Րաֆֆին այն նախագահն է, ով իրոք պատրաստ է ինքնազոհողության՝ հանուն սեփական ժողովրդի եւ նրա կողմից տրված վստահության քվեի՝ անսահման պատասխանատվությամբ մոտենալով ժողովրդի կողմից իրեն վստահված հաղթանակին: