04:50 , 26 հունվար, 2017
Operativ.am-ը գրում է․
Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնագետները հանգել են այն եզրակացությանը, որ պանիրը կարող է կախվածություն առաջացնել: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Գիտնականները կաթնամթերքը համեմատել են թմրամիջոցների հետ:
Փորձագետների կարծիքով՝ պինդ պանիրների բաղադրության մեջ կան տարրեր, որոնք հարմարվողականություն են ստեղծում: Այդ տարրերից է, օրինակ՝ կազեինը, որը տարրալուծվելու ժամանակ կազոմորֆիններ է արտադրում և օպիատներ, որոնք հայտնի են արբեցնող, գայթակղող ազդեցությամբ:
Դրա համար էլ պարբերաբար պանիր օգտագործելու դեպքում մարդու մոտ կարող է այդ մթերքից կախվածություն առաջանալ: