Թիմ Քուկը վաճառել է «Apple»-ի ևս 30 000 ակցիա 3.6 միլիոն դոլարով


03:29 , 26 հունվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Թիմ Քուկը՝ «Apple» տեխնոգիգանտի ղեկավարը, վաճառել է ընկերության 30 000 ակցիաները՝ ընդհանուր 3.6 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին գրում է Actualnews.org-ը: Այն լրատվամիջոցները, որոնք հաղորդել են այս մասին, չեն հիշատակում նրա արարքի պատճառները:

Մի քանի օր առաջ լրատվամիջոցները հայտնել են «խնձորային» ընկերության 30 000 ակցիա վաճառելու մասին: Երկու գործարքների գինը նույնն է եղել: Թիմ Քուկի այսքան անսպասելի արարքի պատճառների մասին չի հաղորդվել:

Թիմոտի Դոնալդ Քուկը 979 809 ակցիայի սեփականատերն է «Apple» ընկերությունում: Նրա ակցիաներն ընդհանուր հաշվով արժեն 117 միլիոն դոլար: