Ուղղաթիռ, ջակուզի, խոհանոց․ ներկայացվել է ամենաֆանտաստիկ ավտոբուսը (լուսանկարներ, տեսանյութ)
03:24 , 26 հունվար, 2017
Լաս Վեգասում անցկացվող CES 2017 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Furrion ընկերության ֆանտաստիկ ավտոբուսը, որն իսկական տուն է՝ անիվների վրա: Ավտոբուսը կարող է հպարտանալ ոչ միայն ներսի ննջարանի ծավալով, 75 դյույմանոց հեռուստացույցով, սանհանգույցով, խոհանոցով, այլև ամառային ջակուզիով և ուղղաթիռի հրապարակով:
Հասկանալի է, որ սա կոնցեպտ տարբերակն է, քչերը կգտնվեին, ովքեր պատրաստ կլինեին գնել և առօրյայում օգտագործել այդ ֆանտաստիկ փոխադրամիջոցը: