19:18 , 10 մարտ, 2013![]() |
| Տավուշի մարզպետի օգնական |
Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր Իջևանի քաղաքապետարան` մարտի 10-ին՝ ժամը 17:00, հանրահավաք անցկացնելու նպատակով: Իջևանի քաղաքապետարանի կողմից այդ դիմումը ընդունվել էր ի գիտություն: Ինչպես և սպասվում էր, հանրահավաքը տեղի չունեցավ, քանի որ մարդ չէր հավաքվել: Սա խոսում է նրա մասին, որ նույնիսկ այն քաղաքում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել էր, մարդիկ հոգնեցին փուչ խոստումներից, հոգնեցին անիրական պայքարից, հոգնեցին անիմաստ հանրահավաքներից: Տավուշեցին հասկացավ՝ որն է բարին, որը` չարը: Տավուշեցին հասկացավ, որ ապահով Հայաստան տանող ճանապարհը միայն 1-ն է: