Յուրա Մովսիսյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ. սա նրա առաջին հեթ-տրիկն էր «Սպարտակի» կազմում.video


15:23 , 10 մարտ, 2013

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մոսկվայի «Սպարտակի» կազմում:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Սպարտակը» 3:0 հաշվով հաղթում է Գրոզնիի «Թերեկին»:

Մովսիսյանը «Թերեկի» դարպասը գրավել է խաղի 2-րդ, 29-րդ եւ 76-րդ րոպեներին: