Համացանցում հայտնվել է «Мальчишник в Вегасе 3» ֆիլմի թրեյլերը


23:57 , 9 մարտ, 2013

Warner Bros կինոընկերությունը համացանցում տեղադրել է «Տղաները Վեգասում 3» ֆիլմի առաջին թրեյլերը: Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի նկարահանած եռերգության վերջին մասը էկրաններ դուրս կգա 2013 թ-ի մայիսին:

Ֆիլմում հադես են գալիս առաջին և երկրորդ մասերում նկարահանված նույն դերասանները: Նախորդները մեծ հաջողություն գրանցեցին` վարձույթում հավաքելով մոտ 1 միլիարդ դոլար, չնայած ֆիլմարտադրողները ծախսել էին 10-ն անգամ ավելի քիչ: