Գամբիայում չեղյալ են հայտարարել արտակարգ դրության ռեժիմը


05:23 , 25 հունվար, 2017

Image resultԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գամբիայի ազգային վեհաժողովը չեղյալ է հայտարարել երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը։

Ընդգծվում է, որ նախկին նախագահ Յայա Ջամեն փորձել է օգտագործել արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի պահպանի իր պաշտոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գամբիայի նախագահի պաշտոնից Յայա Ջամեի հեռանալուց հետո պետբյուջեից անհետացել էր ավելի քան 11 միլիոն դոլար։ Փորձագետները ներկայումս փորձում են գնահատել կորստի մասշտաբները։