Թրամփի անվտանգության աշխատակցի գաղտնիքը. ի՞նչ է թաքնված այս նկարում


20:45 , 24 հունվար, 2017

Reddit-ի օգտատերերը ուշադրություն են դարձրել ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողության օրն արված լուսանկարին, որտեղ անվտանգության ծառայողի ձեռքը տարօրինակ է թվացել։ Քննարկումների ընթացքում օգտատերերը եկել են այն եզրահանգման, որ իրականում դա ռեզինից ձեռք է, իսկ աշխատակցի իրական ձեռքը վերարկուի տակ է՝ ձեռքին ատրճանակ, միշտ պատրաստ արտակարգ իրավիճակի դեպքում արագ արձագանքելու։

The hand shown is fake , His real right hand is holding a gun in case of an emergency .