23:15 , 24 հունվար, 2017Մեզնից ամեն մեկը չի կարող գնահատել և հասկանալ այս նկարների գաղտնի իմաստը: Սակայն այս նկարների գինը հասնում է առասպելական թվերի, իսկ կոլեկցիոներները աշխարհի տարբեր ծայրերից գնում են աճուրդների, որպեսզի ձեռք բերեն իրենց նախընտրած կտավը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում արվեստի 10 գործեր, որոնք վաճառվել են տասնյակ միլիոն դոլարներով:

Հեղինակը խորհուրդ էր տալիս այս նկարին նայել 45 սմ հեռավորությունից, որպեսզի դիտողը «ընկղմվի» գույների մեջ: Նկարիչը պնդում էր. «Դիտողը պետք է լաց լինի, նկարին նայելիս», և նման դեպքեր իրոք գրանցվել են: Ռոտկոյի թեորիայի համաձայն՝ մարդիկ այդ պահին զգում են այն հոգեվիճակը, որում գտնվում էր ինքը նկարը նկարելիս:

Պոլլոկի գործերի արժեքավորությունը ստացված արդյունքը չէ, այլ դրանց ստեղծման ընթացքը: Պատահական չէ, որ նկարիչն իր գործերն անվանում էր «գործողության/ընթացքի գեղանկարչություն»: Նրա թեթև ձեռքով այն դարձավ ԱՄՆ-ի գլխավոր սեփականությունը/գանձը: Ջեքսոն Պոլլոկը ներկը խառնում էր ավազի, ջարդած ապակու հետ, իսկ նկարում էր ստվարաթղթի կտորի, դանակի կամ գոգաթիակի միջոցով:

Ջոնսն աշխատում էր իրական առարկաների միջոցով՝ պատկերելով դրանք կտավների վրա: Նա օգտագործում էր հասարակ իրեր՝ գարեջրի շիշ, դրոշ կամ էլ քարտեզ: Նկարիչը կարծես խաղում է դիտողի հետ՝ հաճախ գույների վրա մեկ այլ գույնի անվանում գրելով:

Այս նկարը շուրջ 50 տարի պահվել է Ամստերդամի քաղաքային պատկերասրահում, սակայն Մալևիչի հարազատների հետ 17-ամյա վիճաբանություններից հետո տվեց այն: Նկարին հարկավոր է նայել վերևից․ այն արտացոլում է երկնքից ներքև նայելիս առաջացող տեսարանը:

Ռոյ Լիխտենշտեյնը հայտնի դարձավ կոմիքսների հիման վրա նկարված նկարների շնորհիվ, երբ մոտ 40 տարեկան էր: Լիխտենշտեյնի գլխավոր նպատակն էր ստանալ այնպիսի պատկերներ, որոնք տպված նկարների տեսք ունեն և ոչ մարդու կողմից նկարվածների: Այստեղից էլ գալիս է նրա նկարների յուրահատկությունը. մի քանի տպագրական գույների օգտագործում, սև գծեր և կետիկներ:

Նկարի այլ անվանումն է «Երկնագույն աստղ»: Նկարիչն այն նկարել է այն նույն տարում, երբ հայտարարեց. «Ես ուզում եմ սպանել գեղանկարչությունը»: Նա անխնա ծաղրի և ծանակի էր ենթարկում գեղանկարչությունը՝ նկարներից ներկը մեխերով քերելով, կտավին փետուրներ կպցնելով և աշխատանքներն աղբով պատելով:

Իր բոլոր աշխատանքերը Սթիլլը կտակել էր մի ամերիկյան քաղաքի, որտեղ բացվելու է իր անունը կրող թանգարան: Այդ քաղաքը դարձավ Դենվերը, սակայն շինարարությունը պետության վրա շատ թանկ էր նստում, և շինարարությունն ավարտին հասցնելու համար Սթիլլի նկարների 4-ը աճուրդի հանվեցին:

XX դարի ամենաերաժշտական նկարիչը ապրուստի գումար էր վաստակում ակվարելային նատյուրմորտներ նկարելով: Ֆիրմային կոկիկ քառակուսիները ստացվում էին կպչուն ժապավենի՝ Մոնդրիանի ամենասիրելի գործիքի օգտագործմամբ:

Նյումանն այս «Աննայի լույսը» կտավը նկարել է 1965թ.-ին մահացած մոր պատվին: Այն համարվում է նկարչի ամենամեծ նկարը: Չափսերն իրոք տպավորիչ են՝ 610.5x275:
