17:00 , 24 հունվար, 2017Բարձրակարգ սննդի սիրահար համադամասերները առաջին անգամ չեն լսի Միշելինի աստղերի մասին: Մնացածի համար ասեմ, որ Միշելինի աստղը ռեստորանային բիզնեսի Օսկարն է, որին արժանանում են միայն ամենաբարձր կարգի շեֆ-խոհարարները: Միշելինի աստղերը երեքն են՝
Միշելինի աստղերը տալիս են Միշելինի տեսուչները, ովքեր գաղտնի այցելում են ռեստորան, գնահատում են ինտերիերը, սպասարկումը և գլխավորը՝ խոհանոցը: Նույնքան գաղտնի հեռանում են և որոշում՝ տալիս են այդ ռեստորանին աստղ, թե հակառակը՝ զրկում աստղից:
Ինքս բազմիցս եղել եմ եվրոպայում Միշելինի աստղ ունեցող ռեստորաններում, հիացել, հրասթափվել, պապանձվել և ունեցել իմ կյանքի լավագույն ընթրիքը:
Ու քանի որ մեր քաղաքում ռեստորաններում մատուցվող սննդի որակի մասին պատկերացումները միֆերի և գովազդի վրա են հիմնված, որոշեցի ինքս այցելել և ստուգել քաղաքի՝ անուն հանած սննդի տարբեր կետերը. սկսեցի Karloff-ից:
Ինչո՞ւ Karloff-ից, որովհետև իր կատեգորիայի մեջ ամենահայտնիներից է, մասնագիտացած չեխական խոհանոց: Խոհարարը հրավիրված էր Չեխիայից: Գարեջուր եփողը նույնպես հրավիրված էր Չեխիայից:
Եվ այսպես՝ տեսուչը նստում է սեղանի շուրջ:
Գները բավական մարդամոտ էին:

Ընդհանուր մթնոլորտը շատ տրամադրող էր, մերից բացի՝ զբաղված էր ևս մի քանի սեղան, հիմնականում զույգեր: Պրոֆեսիոնալ վայրի տպավորություն էր թողնում պղնձե կաթսան: Գարեջուրը եփում էին տեղում:

Ֆրանսիական ռեստորաններում առանձին չես պատվիրում սալաթը, հիմնական ուտեստը, աղանդերը: Պարզապես ընտրում ես առաջարկվող երկու կամ երեք կոմպլեքս տարբերակներից մեկը: Այստեղ նույնպես ստիպված չես ընտրել հազար գարեջրի տեսակից և բրենդից: Եփվում է երեք տեսակի գարեջուր՝ Կլասիկ (որը ես շատ հավանեցի), Գոլդ (որը ինձ համար մի քիչ դառն էր) և սև (որը առողջությունս չներեց՝ փորձեմ): Հնարավորթյուն կար նաև պատվիրելու գարեջուր և հետդ տանելու:
Գուցե գերմանական գարեջրի սիրահարները չհամաձայնվեն, բայց իմ կարծիքով՝ չեխական գարեջուրը ամենալավն է, իսկ չեխական գարեջուրը, որի բաղադրության մեջ հայկական ջուր է մտնում, էլ ավելի լավը: Գինը բավականին մատչելի էր սահմանված սեփական արտադրության գարեջրի համար. 0.5 լիտրը արժե 1200 դրամ:

Հացը թխվում էր տեղում, սխտորով համեմվածը հենց այն էր, ինչ պետք է :)
Բերեցին նախուտեստը, մինչև կպատրաստվեր հիմնականը: Սոխի օղակներ, նրբագույն պանրի գնդիկներ, բրամբորակ (քերած կարոտոֆիլից ու համեմված) և սխտորով գրենկի:

Մինչև կհալածվեր վերջին սոխի օղակը, բերեցին հիմնական ուտեստը:) Խոզի կողեր, բայց հաստ մսով. ամենայն հավանականությամբ rib eye-ը ամենահամեղ մասերից մեկն է:
Բերանում հալչող հրաշալի, նուրբ միս՝ համեմված քաղցր սոուսով, բայց ոչ չափից դուրս քաղցր, ինչը հաճախ կարելի է հանդիպել այսօր: 
Որոշեցի ստուգել սպասարկող անձնակազմի ուշադրությունը. այս հնարքը հատուկ է Միշլենի տեսուչներին: Պատառաքաղը դրեցի գետնին, ոչ թե գցեցի, որ ձայն չգա: Սպասեցի, մինչև կնկատեն: Հեռախոսը ծածկեցի անձեռոցիկով, որ չերևա: Վերցրին մոտ 50 վայրկյանում ), ինչը շատ լավ ցուցանիշ է:
Իմ աչքը միանգամից ծակեց, որ նման մսային ու գարեջրի նախուտեստային փաթեթի մեջ առկա էր… թթու: Դա բավականին անսովոր թվաց, և իմ հարցին, թե ինչու, տրվեց բավականին օրիգինալ պատասխան՝ որովհետև դա էլ ենք մենք պատրաստում: Ասեմ, որ հետաքրքիր էր ու հաճելի:
Հիմա գնային մասով. մենք երեք հոգով էինք, ու ինչպես տեսնում եք, ո՛չ տնտեսման ռեժիմով էինք պատվիրել, ո՛չ էլ չափից դուրս թանկ ու շատ պատվերներ էինք անում: Գարեջուր խմեցինք ընդհանուր 5 գավաթ: Արդյունքում հաշիվը կազմեց մոտավորապես 20000 դրամ:
Ընդհանուր գնահատականը.
– Լավ ու համեղ խոհանոց իր կատեգորիայի մեջ (չեխական խոհանոց):
– Տեղում եփված շատ լավ գարեջուր, առանց շշալցման համար նախատեսված հավելումների ու չպաստերիզացված:
– Տաք մթնոլորտ, աչք շոյող հաճախորդներ, որոնք միևնույն ժամանակ չեն խանգարում ու չեն շեղում Ձեր ուշադրությունը (հիմնականում զույգեր, արտասահմանցիներ, ցիվիլ մարդիկ):
– Արագ ու բարեհամբույր սպասարկում:
Ընդհանուր եզրակացություն. հարմար է 25+ տարիքային խմբի ներկայացուցիչների համար, ովքեր ունեն կայուն միջին եկամուտ: Այստեղ «պիվա խմենք-ցխվենք»-ի վայր չէ: Կարելի է այցելել ընկերների ու կնոջ/ընկերուհու հետ: Միանշանակ այցելել արժե: