ԵԽԽՎ համազեկուցողները մեկնում են Ադրբեջան


15:16 , 24 հունվար, 2017

168.am-ը գրում է.

Այսօր Ստրսաբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում կայացել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի նիստը, հայտնում է ԵԽԽՎ կայքը։

Նիստի ընթացքում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Սեզար Ֆլորին Պրեդան կոմիտեի անդամներին զեկուցել են այս ամսվա սկզբին Ադրբեջան կատարած այցի արդյունքների մասին։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտնել է, թե համազեկուցողները դարձյալ կայցելեն Ադրբեջան ու հերթական զեկույցը կնախապատրաստեն։