Վարչական իրավախախտումների համար Մառա Բաղդասարյանը վճարել է 183 հազար ռուբլի
23:48 , 23 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը ամբողջությամբ վճարել է 183 հազար ռուբլի տուգանքը, որ դատարանը նշանակել էր որպես պատիժ՝ կատարած վարչական իրվախախտուների համար։ Այ մասին հայտարարել է հայտնել է Մոսկվայի Սավելովյան դատարանի խոսնակ Կոնստանտին Տիմոշենկոն, հաղորդում է ТАСС–ը։
Անցած տարեվերջին դատարանը քննել էր սկանդալային ավտոարշավորդի մասնակցությամբ 72 վարչական գործ, որպես պատիժ սահմանելով տուգանքը, 595 ժամ հանրաօգուտ պարտադիր աշխատանքը, ինչպես նաեւ վարչական կալանք՝ 10 եւ 14։
Հունվարի 20-ին Սավելովյան շրջանի դատախազությունը դիմել է դատարան՝ Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքներից զրկելու պահանջով։