Մարդ vs ռոբոտ. մասնագիտություններ, որոնք անհասանելի են ռոբոտներին
22:57 , 23 հունվար, 2017
Newmag-ը գրում է.
Ի՞նչն է միավորում համաճարակաբանին, ֆինանսիստին և հոգեբանին. նրանք կարողանում են արագ արձագանքել անակնկալ ստեղծված նոր իրավիճակներին: Այս հատկությունը մարդկանց գլխավոր առավելությունն է, որը անհասանելի է ռոբոտներին:
Արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվող Intelligentsia.ai սթարթափի հետազոտողներ կանխատեսել են այն մասնագիտությունները, որոնք ազատված են ավտոմատացման վտանգից և գնահատելի կլինեն նաև ապագայում:Ռոբոտների հետ մրցակությունից խուսափելու համար մարդիկ պետք է ձեռք բերեն այնպիսի հմտություններ, որոնք ունեն անկանխատեսելիության բարձր հավանականություն:
STEM-դիսցիպլինը (S–science, T–technology, E–engineering, M–mathematics) չի երաշխավորում ապագայի կարիերա: Չնայած, բնական գիտությունները, տեխնոլոգիաները, ինժիներիան և մաթեմատիկան ամենապահանջվածն են ժամանակակից աշխարհում: STEAM–ն էլ համարվում է համաշխարհային կրթության հիմնական թրենդը:
IBM գլխավոր տնօրեն Ջինի Ռոմետին վստահ է, որ արհեստական ինտելեկտը փոխում է ոչ միայն արտադրական գործընթացներն ու ծառայությունների բնագավառը, այլև ինտելեկտուալ աշխատանքի ոլորտը: Համակարգիչները վաղուց արդեն գերազանց լուծում են մաթեմատիկական առաջադրանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: