Գյուղապետերի, քաղաքապետերի ու մարզպետերի հրաժարականի պահանջներից արդեն հոգնեցինք


16:38 , 9 մարտ, 2013

Քաղաքական  մեկնաբան

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզպետերին քննադատելիս մի հարցում հաստատ սխալվում է. նա բոլորին մի հարթության մեջ է դնում ու յուրովի քննադատության ենթարկում: Երբ նա քննադատում է Սյունիքի մարզպետին, ես դրան այլ կերպ եմ նայում, իսկապես որ նա այս տարիների ընթացքում քննադատության արժանի բազմաթիվ արարքներ է գործել, սակայն ինձ համար անհասկանալի ու անընդունելի է, երբ նույն հարթության մեջ քննադատվում է Գեղարքունիքի մարզպետը, ով իր բարոյական, մասնագիտական ու արժեքային համակարգով կտրուկ տարբերվում է Սյունիքի մարզպետից: Ավելին, նա իր մարզում հեղինակություն վայելող մարդ է, և շատ-շատերի համար նրա պաշտոնակության պահանջն անհասկանալի է: Ու այնպես չէ, որ մարզում ՀՀԿ-ն ձախողել է, ուրեմն մարզպետը «գերազանցիկ» է ու արդար, իսկ որտեղ ՀՀԿ-ն հաղթել է, ուրեմն մարզպետն ապաշնորհ է ու պետք է հեռանա: Դա չափանիշ չէ: Մի տեսակ տարաբնույթ գյուղապետերի, քաղաքապետերի ու մարզպետերի հրաժարականի պահանջներից արդեն հոգնեցինք: