ՊԵԿ-ը՝ Փաշինյանին. 2016-ին 48 ընկերություն և անհատ Հայաստան բանան է ներկրել
17:18 , 23 հունվար, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», հստակեցնում է, որ Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա:
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:
«Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը», - նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: