Գողականով կառավարվո՞ղ, թե՞ դեմոկրատ


16:08 , 9 մարտ, 2013

Երբ խորհրդային ռեժիմը նոր անցավ իշխանության, հասարակության կրթվածության մակարդակը գրեթե զրոյական էր: Չկարողանալով զսպել ներքին ճնշումները, չգտնելով մարդկանց, ովքեր կարող էին խորհրդային բռնապետերի գերակայության ներքո իշխել խորհրդային հսկայածավալ տերության որոշակի ոլորտում կամ տարածքում ՝ խորհրդային ռեժիմի կողմից երեւան բերվեց «օրենքով գող» եզրույթը:
Նրանք մարդիկ էին, ովքեր, չնայած ստացած կրթության բացակայությանը, ունեին լիդերի ձիրք եւ կարող էին թեկուզ բռնությամբ իշխանության հասնել հասարակության որոշակի շերտի վրա: Հիմքը բանտերում դրվելով` ՝ խորհրդային իշխանության ոչ բացահայտ թողտվությամբ օրենքով գողերը շուտով սկսեցին գործել նաեւ ազատության մեջ: Իսկ հետո, երբ Խորհրդային Միությունը հասավ իշխանության որոշակի մակարդակի, եւ նույնիսկ հասարակությունում հայտնվեցին այլախոհության որոշակի տարրեր, վարչակարգը ի զորու չէր վերացնել իր իսկ կողմից ստեղծված, պետությունից հետո երկրորդ հզոր «կառույցը»: Ինչ վերաբերում է գողերի անձնական կյանքին, ապա այն բավականին զուսպ էր՝ հիմնված իրենց հատուկ որոշակի սահմանափակումների վրա: Գողերը, անկասկած, խորհրդայանը մեծ օգուտ տվեցին՝ ծառայելով վարչակարգի հետապնդած նպատակներին:
Հետխորհրդային հասարակությունում գողերի համամիութենական կմախքը չփլուզվեց՝ կենտրոնը թողնելով Մոսկվան, բայց կտրուկ փոխվեցին նրանց հետապնդած նպատակները եւ նկարագիրը: Եթե Խորհրդային Միության ժամանակաշրջանում սեփական բնակարանը ճոխություն էր նրանց համար, այսօր նրանք օգտագործում են գողի իրենց կարգավիճակը սեփական բիզնեսը զարգացնելու համար: Եւ հասարակության մի շերտ է, որը լի է անարխիայի էլեմենտներով:
Ցավով պետք է նշել, որ Հայաստանում գողը գիտնականին հավասար եզր է, եթե չասենք ավելի բարձր: Ավելին, հասարակական ընտրություն պահանջող գործերում (ՏԻՄ, խորհրդարանական ընտրություններ) այդ վարկի տեր մարդիկ ստանում են համեմատաբար շատ ձայներ, քան ինչպես ընդունված է ժողովրդավար երկրներում՝ մտավորականները՝ չնայած գողեր չեն, ուղղակի լինելով հեղինակություն՝ հասարակության մոտ ստացել են նման որակում:
Պետք է կողնորոշվենք վերջիվերջո՝ մենք բռնատիրակա՞ն պետություն ենք գողական վարչակարգով, խոսքի ազատության բացակայությամբ, թե՞ դեմոկրատ առանց անարխիայի լիցքերի:
Պատմությունը ցույց է տվել, որ դրանցից երկուսն ել տալիս են իրենց դրական արդյունքը: Բայց լինելով երկու հոգեբանական խիստ տարբեր լիցքերով վարչակարգերի խառնուրդ՝ երկիրը ոչնչի չի հասնի...
Հ.Գ. Որքան այդ ընտրությունը շուտ լինի, այնքան շուտ Հայաստանը բազմակողմանիորեն կվերագտնի իրեն: