ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բոլոր հաճախորդներին


14:34 , 23 հունվար, 2017

1 ժամ 45 րոպե... ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։

ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։

Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուցող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում:

Image may contain: 5 people, people sitting and indoor

Image may contain: 1 person, sitting and indoor