Հալեպի գյուղերից մեկում հայ զինծառայող է զոհվել


14:36 , 23 հունվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում հունվարի 22-ին զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը:

Այս մասին հայտնում է Հալեպի հայկական «Գանձասարն» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում:

Քորաջյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 13:30-ին: