Թեհրանում բնակելի շինություն է փլուզվել. կա 7 զոհ


12:16 , 23 հունվար, 2017

1486065389Araratnews.am-ը գրում է.

Իրանի մայրաքաղաք Թեհրանում բարձրահարկ շինության փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ. հաղորդել են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ փլուզման հետևանքով բռնկված հրդեհը հաջողել է մարել միայն 3,5 ժամվա ընթացքում: Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը IRNA գործակալությանը հայտնել է, որ զոհերի մեջ հրշեջներ չկան:

Գործակալությունը նշում է, որ դեռ հայտնի չէ` քանի՞ մարդ է գտնվում փլատակներում: