11:50 , 23 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել հինգշաբթի ընդհանրական աղոթք անել, որպեսզի երկրում անձրևի տեղումներ սկսվեն. TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է միապետի գրասենյակի կողմից տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Բոլորը պետք է ցուցաբերեն ավելի շատ ապաշխարում, զղջում և վերադարձ առ Աստված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ համանման ընդհանրական աղոթք էր արվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ կես տարի անձրև չէր տեղացել: