Մենք ընտրյալ ժողովուրդ ենք և իրավունք չունենք ծնել անողնաշար զանգված


10:00 , 28 մարտ, 2012

Ցավոք մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով: Նրանք չեն գնում, նրանց քշում են: Մեր ժողովուրդն իրավունք չունի ծնել նմաններին: Մենք ընտրյալ ժողովուրդ ենք եւ եթե հանկարծ պարզվի, որ վերածվել ենք անողնաշար զանգվածի, մեր սերունդները մեզ դա չեն ների: Մենք պետք է առաջնորդվենք ազգայինի կանչով, ազգային արժեքով մնայուն ու անանցանելի աշխարհայացքով: Մենք պետք է կանգնենք մեր պետության ու նրա խորհրդանիշների կողքին, լինենք նրա զինվորը: Մեզ համար թանկ են ծնողները, թանկ են երեխաները, մերձավոր ազգականները, բայց որևէ բանի նկատմամբ սիրո մասին բոլոր պատկերացումները միավորված են մեկ բառի մեջ` ՀԱՅՐԵՆԻՔ: Ո՞ր ազնիվ մարդը կտատանվի մեռնել հայրենիքի համար, եթե դրանով օգուտ կբերի նրան: