«Google»-ն Օբամային մուսուլման է համարում


03:11 , 21 հունվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

«StepFeed»-ը ուշադրություն է դարձրել «Google» որոնողական համակարգի անհաջող քայլերին: «Ամերիկացի մուսուլման կոնգրեսականներ» արտահայտությունը որոնելիս հայտնվում է նաև ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Բացի այն, որ քաղաքական գործիչը երբեք կոնգրեսական չի եղել, նա հաճախ էր խոսում իր քրիստոնեական հավատի մասին, չնայած հանդես է գալիս ԱՄՆ-ում մուսուլմանների իրավունքների պաշտպանությանը կողմ:

Նաև սխալ է առաջանում, եթե որոնենք «Կոնգրեսում մուսուլման ամերիկացիներ» և «ԱՄՆ-ի քաղաքականության մեջ մուսուլմանական հավատքի ներկայացուցիչներ» արտահայտությունները: