Գվարդիոլա. Մանչեսթեր Սիթին հրաժարվել է տիտղոսի համար պայքարից


00:01 , 21 հունվար, 2017
Գվարդիոլա. Մանչեսթեր Սիթին հրաժարվել է տիտղոսի համար պայքարիցArmsport.am-ը գրում է.
 Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր թիմն արդեն հրաժարվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարից:
 «Մանչեսթեր Սիթին» 21 տուրից հետո 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և 10 միավոր հետ է մնում առաջատար «Չելսիից»: Առաջիկա խաղում «Քաղաքայինների» մրցակիցը Լոնդոնի «Տոտենհեմն» է:
 «Մենք արդեն հրաժարվել ենք տիտղոսի համար պայքարից և այդքան էլ կարևոր չէ, թե ինչ արդյունքի կհասնենք առաջիկա խաղում: Բոլոր սպասումները կապված էին իմ նախկին ակումբների ձեռքբերումների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: