Սերխիո Ռամոսը թքել է «Սելտայի» հարձակվողի վրա (Տեսանյութ)


18:07 , 20 հունվար, 2017
Սերխիո Ռամոսը թքել է «Սելտայի» հարձակվողի վրա (Տեսանյութ)Aysor.am-ը գրում է.
 Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ոչ մարզական վարքով է առանձնացել Վիգոյի «Սելտայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում:
 Ինչպես հայտնում է Championat.com-ը, դրվագներից մեկում «Սելտայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Յագո Ասպասի հետ բախումից հետո «Ռեալի» ավագը անպատվել է մրցակցին ու թքել նրա վրա
 «Ռեալը» 1:2 հաշվով պարտություն էր կրել «Սելտայից»: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին: