Artsakhpress.am-ը գրում է.
Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Ամերիկայի հետ:
Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք կարծում ենք, որ աշխարհում եւ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ չենք կարող լուծել՝ առանց ամերիկացիների հետ համագործակցության: Այդ պատճառով մեզ Վաշինգտոնի հետ լավ հարաբերությունները չափազանց անհրաժեշտ են, բայց, ինչպես ասում են, տանգոյի համար երկուսն են պետք: Բայց մեծ հարց է, թե ինչպիսին կլինի նախագահ Թրամփի մոտեցումը»,- նշել է նա: