«Հրապարակ». Գեներալ Մանվելից փորձ է արվում ազատվել կոմպրոմատները գործի գցելով


10:50 , 20 հունվար, 2017

«Իշխանությունն իր ոճին հավատարիմ, ընտրություններից առաջ գործի է դրել կոմպրոմատների մեխանիզմը։ Դեկտեմբերի վերջին, երբ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց Իտալիայում բնակվող մեր հայրենակցի՝ Դոն Պիպոյի մասին պատմող ֆիլմը, որը մի քանի անգամ կրկնվեց նաև հունվարին, տարակույս անգամ չթողեց, որ պետպատվերի շրջանակում նկարված ֆիլմը մեսիջ էր Էջմիածինը ծանր լծի տակ պահող գեներալ Մանվելին։ Հիշեցնենք, որ գեներալն ու Դոնը «դասակարգային» թշնամիներ են դեռևս 90-ականներից։ Նրանց միջև ծագած հակամարտությունն էր պատճառը, որ Էջմիածնեցի Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հաստատվեց Իտալիայում։ Իսկ այն, որ նրա մասին ֆիլմ նկարելու և այն մի քանի անգամ ցուցադրելու «դաբրոն» իշխանական վերնախավից էր՝ կասկածից դուրս է։ Բավական է միայն հիշել Վատիկանում Հայաստանի դեսպանի ով լինելն ու Հռոմի պապի հետ Արթուր Ասատրյանի կապերը, և պատկերն ավելի քան խոսուն կլինի։

Փորձ է արվում ՀՀԿ ցուցակ ներառել հնարավորինս քիչ անվանարկված գործիչների, որոնց շարքերում գեներալ Մանվելին կարծես թե չեն տեսնում։ Հետևապես, նրանից փորձելու է ազատվել կոմպրոմատները գործի գցելով։

Ահա, այստեղ է, որ սահուն մուտք է ապահովվում Պիպոյի համար՝ վերջինիս միջոցով արագացնելով գեներալ Գրիգորյանին ասպարեզից մաքրելու գործընթացը։ Բայց դա վերնախավի ծրագրի մի մասն է միայն։ Աքցանը սեղմելու համար երկրորդ լուրջ կոմպրոմատն է պետք։ Եվ, ահա, շրջանառության մեջ է դրվում գեներալի երկու որդիների ու նրանց թիմակիցների և Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի և Ստեփան Աբգարյանի միջև նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքը՝ այլ լույսի ներքո»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։