07:55 , 20 հունվար, 2017
«Փաստ» թերթը գրում է․
«Փաստն» արդեն գրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակի կազմումը վստահված է նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Իսկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկանում է կրտսեր որդուն «խցկել» այդ ցուցակի մեջ:
Մեր տեղեկություններով` նրան վերջապես հաջողվել է լուծել որդու հարցերը: Նա ՀՀԿ վերնախավից «դաբրո» է ստացել ու անմիջապես գործի անցել: Արդեն ձևավորում են կրտսեր Բալասանյանի քարոզարշավը կազմակերպող թիմը: Ակտիվ հանդիպումներ են սկսել հեղինակություն վայելող գյումրեցիների հետ: