ՀՀԿ խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 26-ին
23:48 , 19 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստը կգումարի հունվարի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն կգումարի խորհրդի նիստ հունվարի 26-ին՝ Գործադիր մարմնի նիստից հետո, որտեղ կընտրվի խորհրդի նոր կազմ, ու բոլոր օրակարգային հարցերը կքննարկվեն այդ նիստի ժամանակ», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Հարցին՝ ովքե՞ր են լինելու խորհրդի կազմում, Է. Շարմազանովը նշեց, որ լինելու են կուսակցության խորհրդի 200-ից ավել թեկնածուներ, ուստի չի կարող նշել բոլորի անունները: