Եթե չես կարող փոխել իրականությունը, փոխիր դրա նկատմամբ քո վերաբերմունքը


09:11 , 9 մարտ, 2013

Եթե չես կարող փոխել իրականությունը, փոխիր դրա նկատմամբ քո վերաբերմունքը::

Արդպես ավելի ճիշտ է, որովհետև միևնույնն է՝ երկար պայքարելու ես իրականությունը փոխելու համար, և եթե նույնիսկ դա քեզ հաջողվի, դեռ փաստ չէ, որ մյուսները կուզենան ապրել այդ իրականության մեջ, քանի որ բոլորն ուզում են փոխել իրականությունն իրենց սեփական պատկերացումներին համապատասխան:

Իրականությունը խաղ է՝ իր սեփական կանոններով: Կանոններն ամեն մեկի ասելով չեն փոխվում:
Փոխվելու համար երկու բան է անհրաժեշտ, որ լինի միաժամանակ՝ այդ փոփոխության պատմական անհրաժեշտությունը և այդ անհրաժեշտությունը լրջորեն գիտակցող մարդ: Մի հոգի էլ լինի լրջորեն գիտակցող՝ հերիք է:
Բայց այն բանի հավանականությունը, որ պատմական կարևոր այդ իրադարձության գիտակցողն ու իրականացնողը դու ես, այնքան փոքր է, որ ավելի լավ է փոխել իրականության նկատմամբ վերաբերմունքդ, քան ոչ քո՝ ուրիշի իրականությունը: