Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում


21:00 , 19 հունվար, 2017
Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում168.am-ը գրում է.
 Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը: Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Լավրովի և Կուրցի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
 «Հաշվի առնելով, որ այդ հարցն առնչվում է ԵԱՀԿ-­ին՝ այն ևս քննարկվել է, սակայն ավելի լայն, այն է՝ ԵԱՀԿ­-ում Ավստրիային նախագահության համատեքստում: Հավելյալ տեղեկատվություն ուղղակի չունեմ»,­- նշել է Մարիա Զախարովան: