Իտալական հյուրանոցում ձնահյուսի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել


16:06 , 19 հունվար, 2017

Իտալական հյուրանոցում ձնահյուսի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվելBarometer.am-ը գրում է.

Իտալիայի Պեսկարա նահանգի "Ռիջոպիանո" հյուրանոցում, որը հունվարի 18-ին ձնահյուսի տակ էր մնացել, հայտնաբերել է 30 մարդու դի, հայտնում է Reuters–ը։

Փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել դեպքի վայր ու մուտք գործել ձյունածածկ շինություն: Բուժօգնություն է տրամադրվել 2 մարդու, որոնք ձնահյուսի իջնելու պահին գտնվել են հյուրանոցից դուրս ու տեղի ունեցած ողբերգության ականատեսն են դարձել:

Հաղորդվում է 3 անհետ կորածի մասին: