Մասնավորեցումը՝ մրցակցության բարձրացման գրավական


16:16 , 19 հունվար, 2017

Картинки по запросу վարչապետՊետություն-մասնավոր համագործակցությունը շատ կարևոր է երկրի տնտեսական զարգացման գործընթացում: Ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է ոչ միայն պետությունը մրցունակ և ուժեղ դարձնի մասնավոր սեկտորին, այլ նաև հակառակը:

Այս շրջանակներում պետությունը կարևորում է պետական ապարատի կողմից մատուցվող որոշ ծառայությունների մասնավորեցումը:

Գործադիր մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մեկամսյա ժամկետում մշակվելու և համայնքների ղեկավարներին են տրամադրվելու վերջիններիս կողմից մատուցվող
ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու հնարավոր տարբերակները:

Այն հնարավորություն կտա գործընթացը դարձնել ավելի թափանցիկ, խնայել պետական միջոցները, խուսափել բյուրոկրատական քաշքշուկներից և ավելացնել առկա արդյունավետությունը, որը կարող է արվել ի հաշիվ մրցակցության: