Ով է օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որին երգ է նվիրել Վաչե Ամարյանը


16:30 , 19 հունվար, 2017

Ով է օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որին երգ է նվիրել Վաչե ԱմարյանըNewmag.am-ը գրում է.

Սերգեյ Էդուարդի Ասատրյանն ամենաերիտասարդ «օրենքով գողն» է: Նա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի` Ասետրինա ստարշիի կամ Էդիկ Թբիլիսցիի  որդին է, որն էլ ազդեցիկ  «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի  մտերիմներից է եղել: Քրեական աշխարհում Սերգեյ Ասատրյանը հայտնի է Ասետրինա մլադշի կամ Սերյոգա Բենթլի մականվամբ:

Ինչո՞ւ Սերյոգա Բենթլի

Սերգեյ Ասատրյանը հայտնի է արտասահմանյան մեքենաների իր հսկայական հավաքածուով, հագնվում է մոդայի վերջին ճիչով, ունի ոսկուց շքեղ հեռախոս, գիշերային ակումբների մշտական այցելու է: Նրան դասել են  քրեական աշխարհի «ոսկե երիտասարդության» շարքին: Գլամուրային ոճի համար էլ ստացել է  Սերյոգա Բենթլի մականունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ