ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առանց վիզայի ռեժիմ կգործի


14:47 , 19 հունվար, 2017

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը:

Նրա խոսքով՝ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։