2016 թվականն ամենատաք տարին է դիտարկումների պատմության մեջ


12:26 , 19 հունվար, 2017

2016 թվականն ամենատաք տարին է դիտարկումների պատմության մեջBarometer.am-ը գրում է.

2016 թվականը ջերմաստիճանի ցուցանիշներով գերազանցել է 2015-ի ռեկորդը և դարձել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաք տարին, հայտնել Է BBC-ն՝ հղում անելով NASA տիեզերական գործակալությանը:

NASA-ի և բրիտանական օդերևութաբանության վարչության տվյալներով՝ 2016 թվականին գլոբալ ջերմաստիճանը Ցելսիուսի 0,07 աստիճանով գերազանցել է 2015-ի ցուցանիշները:

Հետազոտողների տվյալներով՝ նման բարձր ջերմաստիճանների պատճառը դարձել են ջերմոցային գազերի արտանետումները և Էլ Նինիո օվկիանոսային երևույթը: