11:52 , 19 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմինների ղեկավարաներին հանձնարարեց իրականացնել ներդումային ծրագրերի գույքագրում ու կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է ներդրումների իրականացումը 2017 թվականի ընթացքում՝ հստակ նշելով ներդրումների ծավալները:
«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թվականին իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում: Ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր ՝ վարկային, բյուջե և այլն», - ասաց Կ. Կարապետյանը: