Կանադացի ճարտարապետները ստեղծել են երազանքի շոգեբաղնիք


21:48 , 18 հունվար, 2017

 Newsyou.info-ի փոխանցմամբ՝ կանադական Partisans ճարտարապետական ընկերությունը ստեղծել է երազանքների շոգեբաղնիք։ Այն կառուցվել է Տորոնտոյից հյուսիս ընկած մասնավոր կղզում։
 Շոգեբաղնիքի ներսում կան ժամանակակից և հարթ փայտյա պանելներ, որոնք սաունայի ինտերիերը նմանեցնում են քարանձավի։ Շոգեբաղնիքը կառուցվել է նախապես, ապա ջրով հասցվել է նշանակման վայր։
 Այն ստեղծված է պարզապես հանգիստը վայելելու համար․ նրա մեծ պատուհանից հիասքանչ տեսարան է բացվում դեպի ծովածոցի ժայռոտ ափը։ Շոգեբաղնիքի ստեղծման ժամանակ օգտագործվել են հատուկ տեխնոլոգիաներ, որոնք նրան զերծ են պահում չափազանց արագ սառելուց։