15:30 , 18 հունվար, 2017
Armsport.am-ը գրում է.
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Կաֆուն վստահ է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մի քանի տարի անց կդառնա լավագույնը աշխարհում:
«Հիմա Նեյմարին չի բավականացնում կայունությունը: Եթե նա կայունություն ձեռք բերի, ապա մի քանի տարի անց կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես այդ հարցում չեմ կասկածում», - Կաֆուի խոսքն է փոխանցել «Omnisport»-ը: