19:26 , 8 մարտ, 2013
32-ամյա Քիմ Քարդաշյանը հոսպիտալացվել է ինքնաթիռից իջնելուն պես: Նրա մոտ առկա է եղել երեխային կորցնելու վտանգ: Նա իրեն վատ է զգացել Փարիզից ԱՄՆ թռչող ինքնաթիռում և շատ վախեցել է, որ կարող է կորցնել երեխային:
Նրան հոսպիտալացրել են Լոս Անջելեսի հիվանդանոցում:
Ք. Քարդաշյանը հետևում է իր արտաքինին և մարզանքով է զբաղվում, սակայն բժիշկները նրան խորհուրդ են տվել ժամանակավորապես դադարեցնել մարզանքները:
Հիշեցնենք, որ երեխայի հայրը Քանյե Ուեսթն է, և երեխան կծնվի այս ամռանը: