14:49 , 18 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Չորեքշաբթի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուժեղ ստորգետնյա ցնցում. այս մասին հաղորդել է askanews գործակալությունը:
Երկրակեղևի ցնցումն արձանագրվել է ժամը 10.25-ին (Մոսկվայի ժամանակով 12.25-ին): Երկրաշարժի մագնիտուդը 5,4 է. նշում է RaiNews24 հեռուստաալիքը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հռոմի կենտրոնական հատվածի որոշ շրջաններում: