14:29 , 18 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայ հարձակվող Յուրա Մովիսյանը ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանին հավաքականին: Հայ ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարծում եմ, որ Ռուսաստանը կլինի Մունդիալի մրցաշարի պատմության լավագույն կազմակերպիչներից մեկը: Նրանք մշտապես ցանկանում են լավագույնը դառնալ և գումարներ են ծախսում ամեն ինչի վրա»,- ասել է Մովսիսյանը: