ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը


13:16 , 18 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

Հունվարի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ