Հարց իրավաբանին. Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները գրանցել իրենց ամուսնությունը օտարերկրյա պետություններում


12:42 , 18 հունվար, 2017

Wedding.am-ը գրում է.

Հարց. Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները գրանցել իրենց ամուսնությունը օտարերկրյա պետություններում, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ ժամկետներում պետք է դիմել համապատասխան մարմիններին և արդյոք ցանկացած պետությունում հնարավոր է գրանցել ՀՀ քաղաքացիների և/կամ ՀՀ օտարերկրյա քաղաքացու միջև ամուսնությունը:

Հարցին պատասխանում է «Արատտա» ընկերության  իրավախորհրդատու  Սաթենիկ Վարդանյանը

16111618_1539422019431154_263490069_n

Պատասխան.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ