Երևանում երկու երեխաների հայրն իրեն ցած է նետել շենքի 12-րդ հարկից


11:38 , 18 հունվար, 2017

 Երևանում երկու երեխաների հայրն իրեն ցած է նետել շենքի 12-րդ հարկիցYerkir.am-ը գրում է.

Այս գիշեր հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Երևանում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ժամը 01:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 12-րդ հարկից եղբայրն իրեն ցած է նետել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1:40-ին 1982թ. ծնված Դ. Մ-ն Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով` Դ. Մելքումյանը «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրենն էր, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա, և սպասում էին երրորդին: