100 օր. զբոսաշրջության օրակարգը


11:30 , 18 հունվար, 2017

Похожее изображениеՀայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է: Փորձենք նկարագրել այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան նոր գործադիր մարմնի նշանակումից հարյուր օր անց:

Ինչպես ասում են, «Մոսկվան մեկ օրում չի կառուցվել» և հնարավոր չէ կարճաժամկետում հասնել տնտեսական լուրջ փոփոխությունների: Այդ է պատճառը, որ գործադիր մարմինը ներկայացնում է բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր:

Համաշխարհային շուկայում ՀՀ զբոսաշրջությունը արդյունավետ ներկայացված չէ: Ներկայումս առկա են բարդություններ սահմանային անցման գործընթացում, ծրագրերը բազմազան չեն ,իսկ ներհոսքը հիմնականում հիմնված է հայկական ծագում ունեցող զբոսաշրջիկների վրա:

Խնդիրների լուծման համար ստեղծվել է զբոսաշրջության պետական կոմիտե, որի ակտիվ թիրախային շուկաները պետք է լինեն Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Ծոցի երկրները և Արևմտյան Եվրոպայի երկրները:

Վերջին փոփոխություններից կարելի է առանձնացնել Չինաստանի քաղաքացիների համար դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի հեշտացումը, լեռնագնացության, հեծանվորդության, էքստրեմալ տուրիզմի, էկոտուրիզմի և մի շարք այլ ուղղություններում սպասվելիք պետական աջակցությունը:

Մոտ ժամանակներս մշակվելու է ծրագիր, որի համաձայն՝ 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքներն պետք է դառնան զբոսաշրջային տարածքներ: Պետության թիրախում է նաև բաց երկնքի քաղաքականության զարգացման գործընթացը, որն իր ուրույն ազդեցությունն ունի զբոսաշրջիկների ներգրավման գործընթացում: