10:30 , 18 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
Հնդկական Air India ավիաընկերությունը կանանց համար հատուկ տեղեր է առանձնացրել, որպեսզի պաշտպանի նրանց սեռական ոտնձգություններից և բռնություններից: Բի-Բի-Սի-ն գրում է, որ մի քանի ներքին չվերթների ժամանակ ավիաընկերության ինքնաթիռների առջևի վեց նստատեղը նախատեսված է կանանց համար:
Այս որոշմանը նախորդել էին ոտնձգության մի քանի դեպք ուղևորների և անձնակազմի նկատմամբ:
Ավիաընկերությունն այդկերպ ցանկանում է պաշտպանել ուղևորներին, ովքեր ճանապարհորդում են միայնակ: Միայնակ կինը կարող է խնդրել այդ տեղը գրանցման ժամանակ առանց լրացուցիչ գումար վճարելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ