08:30 , 18 հունվար, 2017
«Հունվարին արձակուրդ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գործարար Արմեն Մկոյանի անմիջական մասնակցությամբ և նրան պատկանող հանգստյան տանը խաշի է հրավիրել հայաստանյան գործարար խավին։ Խաշի փարթին կազմակերպվել է Աղվերանում, մասնակցել են տասնյակ գործարարներ, որոնցից ոմանք հասցրել են ճշտել իրենց առաջիկա անելիքները, քաղաքական գործընթացներին մասնակցության ու այլ հարցեր։ Տեղեկություններ կան նաև, որ արձակուրդ մեկնելուց հետո Կարեն Կարապետյանն էլ Ծաղկաձորում է հետտոնական խնջույք կազմակերպել ՀՀԿ-ականների մասնակցությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։